Վարդապետ
Փոլ
Հայդոսթյան

Վարդապետ Փոլ Հայդոսթյան
Գիտությունների թեկնածու, Հայկազյան համալսարանի նախագահ, Բեյրութ, Լիբանան

Ձեռագիրը դինամիկ է, կրթող և հետաքրքիր: Այն անդրադառնում է պատմության տարաբնույթ դրվագներին, քաղաքակրթական և ռազմավարական հարցերին, գիտական մտքին, ազգագրությանը, և, անշուշտ, տեղական և համաշխարհային տնտեսության հարցերին: Դա նշանակալի կերպով հարստացնում է նյութը, թեև երբեմն երկրորդ պլան է մղում բանավեճը:

Հեղինակների տեսլականը լիովին հասկանալի է. առաջին հայացքից պարզ է դառնում նրանց խանդավառ նվիրումը Հայաստանի և հայ ժողովրդի ապագային: Ես չեմ խրախուսում այն հայտարարությունները, որոնցում ընդհանրացված գնահատականներ են հնչում հայ ժողովրդի՝ այսպիսին կամ այնպիսին լինելու մասին: Իմ կարծիքով դա թուլացնում է բազմաթիվ կարևոր փաստարկներ: 

Անշուշտ, ձեռագիրն արտացոլում է նախահեղափոխական շրջանի հեռանկարները, և հետաքրքիր կլիներ դիտարկել, թե հեղինակների բարձրացրած հարցադրումներից և ներկայացվող մոտեցումներից, որոնք են արդեն իսկ հայտնվել նոր ղեկավարության օրակարգում:  
«Վստահությունն» այն առանցքային բառն է, որը գրավեց իմ ուշադրությունն ու, կարծում եմ, կենսական կարևորություն ունի: Ձեռագրի էջերում կարմիր թելի պես շոշափվում է  վստահության հարցը. չէ որ վստահությունն է ազգային, կրոնական, տնտեսական, փոխհարաբերությունների կառուցման և այլ ոլորտներում հաջողության գաղտնիքը:

Ընդհանուր առմամբ համամիտ եմ այն հատկանիշների հետ, որոնք վերագրվում են մեր ժողովրդին՝ պատմության վաղ ժամանակներից միչև մեր օրերը: Այդ հատկանիշները, պահպանվելու դեպքում, կարող են նպաստել Հայաստանի զարգացմանը: Ես նկատի ունեմ անցյալից ժառանգություն ստացած այնպիսի գծեր, ինչպիսին են որակը, վստահելիությունը, աշխատասիրությունը, նյութականացումը և այլն:    

Այն ակնկալիքը, որ համայն հայությունը կարող է ընդհանուր հայտարարի գալ, համարձակ, բայց, իհարկե, լավ հեռանկար է: Քանի դեռ կան ազգային բնավորության ընդհանուր գծեր և հայությանը փոխկապակցող թեմաներ, մեր ընդհանուր ձգտումները կշարունակեն կենսունակ լինել, իսկ մենք կշարունակենք երկխոսել: Համատեղ կազմակերպություններ, ծրագրեր ունենալը շատ լավ է: Մենք բոլորս կարող ենք սովորել դրանցից, հատկապես եթե դրանք միտված են համակողմանի զարգացմանը: Վտանգն այն է, որ նման ծրագրերը կարող են դիտվել որպես տնտեսական շարժառիթներ ունեցող ձեռնարկումներ:  

Խոնարհաբար պետք է նշեմ, որ որքան էլ մենք փորձենք կանխագուշակել ապագա զարգացման հնարավոր սցենարները, միշտ պետք է պատրաստ լինենք անակնկալների և շրջադարձերի: Ուստի, այն, ինչը ձեռագրում ուրվագծվում է որպես հնարավոր ապագա, կարող է անսպասելի ընթացք ստանալ: Մեզ մնում է միայն ձգտել հասնելու պատրաստության բարձրագույն աստիճանին թե՛ անհատական, թե՛ պետական մակարդակով և թե՛ որպես ժողովուրդ՝ իր գլոբալ կառույցներով. դա է լինելու մեր կարևորագույն «զենքը»:  

Մեր ուժեղ կողմերից պետք է շարունակի լինել համաշխարհային բևեռներից համեմատական և իրատեսական հեռավորության պահպանումը, եթե դա հնարավոր է: Բացի այդ, մենք՝ աշխարհասփյուռ հայերս, պետք է միշտ մտապահենք, որ մեզանից յուրաքանչյուրի գործողությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ այլ վայրերում ապրող հայերի, ինչպես նաև Հայաստանի վրա:  

Փոքր-ինչ քննադատական մոտեցման դեպքում, պետք է ասեմ, որ ձեռագիրն ընթերցելիս տպավորություն ունեցա, որ մերձավորարևելյան հայությունը «ներկա» չէ այնտեց և ձեռագրի եզրահանգումներում: Որպես օրինակ՝ նշեմ, որ լիբանանահայության ճնշող մեծամասնությունը մեծանում է Հայաստանի հետ ամուր «հոգևոր» և ազգային կապերով: Այդ կապերը ժամանակի ընթացքում թուլացել են, բայց մեր երիտասարդությունը դեռևս մեծ զգայական ներգրավում ունի Հայաստանի հետ կապված հարցերում:  

Բացի այդ, եթե ես ձեռագիրն ընթերցեի հայ բողոքականի աչքերով, կմտածեի, որ անտեսվել են 19-րդ դարի և դրան հաջորդող շրջանի այն զարգացումները, որոնում իրենց որոշիչ դերակատարումն են ունեցել բողոքականները: 

Նշեմ մի քանի օրինակ, որոնք այս պահին մտաբերում եմ՝ կանանց կրթությունը, հայերի բարձրագույն կրթությունը տարբեր քոլեջներում, մեծ թվով հայերի՝ ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների ստեղծումն ու նրանց մի մասի վերադրաձը հայրենիք, սովորական մարդու վերաբերմունքի փոփոխությունն Աստվածաշնչի հանդեպ, դրա թարգմանությունն ավելի հանրամատչելի լեզվի, տարածումը մարդկանց լայն շրջանակներում և այս բոլորի միասնության աստիճանական ազդեցությունը երկրի ու ժողովրդի վրա: 

Այսպիսով, սրանք են իմ դիտարկումները, թեպետև դրանք համակարգված չեն: Շնորհակալություն եմ հայտնում հեղինակներին ձեռագիրն ինձ ուղարկելու համար: 
 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։