Րաֆֆի
Պետրոսյան

Րաֆֆի Պետրոսյան
Գրող, Կանադա

Այս ձեռագիրը խիստ արժեքավոր է յուրաքանչյուրի համար, որն անտարբեր չէ անցյալի ու ներկայի հայկական հարցերով, բայց էլ ավելի կարևոր և խոհեր առաջացնող նրանց համար, որոնք հետաքրքրված են Հայաստանում, Արցախում և սփյուռքում հայերի ապագայի կերտման գործընթացում սեփական ներգրավմամբ: Վստահ եմ, որ հարյուրավոր ընթերցողներ գովասանքի և գնահատանքի արժանի խոսքեր եք հնչեցրել, բայց հավատացած եմ նաև, որ ձեզ համար առավել կարևոր է ստանալ արձագանքներ, որոնք կնպաստեն ձեռագիրն էլ ավելի ընդգրկուն և օբյեկտիվ դարձնելուն:

Ընդունելով ձեռագրում ներկայացված բոլոր համոզիչ փաստարկները՝ հավատացած եմ, որ մի կարևորագույն դրվագ, այնուամենայնիվ, բացակա է: Կանխավ հայցելով ձեր ներողամտությունը՝ պետք է մատնանշեմ, որ ձեռագրում հայկական աշխարհը և իրողությունները ներկայացնելիս պատմական մի կարևոր իրողություն, որն էլ ավելի կարևոր է դառնալու ապագայում, շրջանցվել է. խոսքը Թուրքիայում բռնի մահմեդականացված «ծպտյալ» հայերի մասին է: Այս մարդիկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերի երրորդ և չորրորդ սերունդներն են՝ ցեղասպանության կենդանի վկաները՝ բռնի թրքացված և մահմեդականացված որբանոցներում, թուրքական ռազմական դպրոցներում, թուրքերի ու քրդերի տներում՝ լինելով որպես սպասուհի, ծառա, որդեգիր երեխա, կին, սիրուհի և այլն:  Այժմ ակնհայտ է դարձել, որ այս մարդկանց մեծամասնությունը երբեք չի մոռացել իր հայկական արմատները՝ չնայած սարսափելի պայմաններին, և սերնդեսերունդ գաղտնաբար փոխանցել է հայկական ինքնությունը: 2010 թվականին Թուրքիայում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերակառուցումը, ծպտյալ հայերին խիզախություն տվեցին երևան գալու և հայտարարելու իրենց հայկական ինքնության մասին՝ ցանկություն հայտնելով վերադառնալու հայկական արմատներին, մշակույթին, լեզվին և որոշ դեպքերում նույնիսկ քրիստոնեական հավատքին: Այս իրողությունը և զարգացումները (և իմ դերը դրանցում) մանրամասն ներկայացված են իմ՝ «Տրավմա ու ճկունութ¬յուն. Թուր¬քիա¬յի ծպտյալ, բացահայտ ու այլևս չթաքնվող հայերը» (Trauma and Resilience. Armenians in Turkey – Hidden, not hidden and no longer hidden) խորագրով գրքում: 

Ինչպես նկարագրված է գրքում, ես իմ ավանդն եմ բերել այդ զարգացումներում՝ օգնելով մահմեդականացված ծպտյալ հայերին վերադառնալու իրենց հայկական արմատներին, նրանց համար Թուրքիայի տարբեր վարչական շրջաններում կազմակերպելով հայոց լեզվի դասընթացներ, դեպի Հայաստան այցեր իրականացնելով Դիարբեքիրի, Վանի, Մուշի, Դերսիմի, Սասունի, Այնթապի, Ուրֆայի, Հյուսիս Արևելյան Թուրքիայի Համշենի նահանգի հարյուրավոր ծպտյալ հայերի համար, որտեղ նրանք շարունակում են խոսել հայկական բարբառով, թեև մահմեդականացվել են դարեր առաջ:        

Ես ստեղծել եմ լայն ցանց՝ «Վերածննդի նախագիծը» (Project Rebirth), որի միջոցով տասնյակ հազարավոր ծպտյալ հայեր ինձ, բայց որն ավելի կարևոր է՝ միմյանց հետ մշտական կապ են պահպանում՝ համագործակցելով, համակարգելով և կազմակերպելով տարբեր միջոցառումներ: Հավատացած եմ, որ ծպտյալ հայերին համախմբելու ջանքերը պետք է ընդլայնվեն և ինստիտուցիոնալ դառնան ոչ միայն իմ անձնական միջոցներով, այլև հայկական հասարակական կազմակերպությունների, մշակութային, քաղաքական միավորների և գուցե նույնիսկ Հայաստանի կառավարության աջակցությամբ:   

Ես բարձր կգնահատեմ ձեր նկատառումները, խորհուրդները և հետագա երկխոսությունը՝ ձեռագրում այս հարցը ներառելու և իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։