Նիկոլաս
Կումջյան

Նիկոլաս Կումջյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական և Մյանմայում անկախ հետաքննական մեխանիզմի  ղեկավար 

Ես ցնցված եմ Ձեր նշած այն պարադոքսից, որ տասնամյակներ շարունակ հայերը վախեցել են, որ իրենց մի մասը, ուծացվելով օտար երկրներում, կանհետանա, և, անշուշտ, կարծել են, թե անկախ պետությունը կնվազեցնի գոյաբանական այդ վտանգը:

Սակայն, զարմանալիորեն, արտագաղթի պատճառով Հայաստանի Հանրապետության բնակչության թվի սրընթաց նվազմամբ հայերի ձուլման սպառնալիքը կարծես թե աճել է հենց անկախացումից հետո:

Հետևաբար, մտահոգիչ այդ միտումը շրջելն ահռելի կարևորություն ունի: Ակնհայտ է, որ տնտեսական զարգացման անհրաժեշտությունը, Հայաստանում աշխատանքային հնարավորությունների և անվտանգության մեծացումը, ինչպես շատ հմտորեն բացատրում եք, կարևոր դեր կխաղան այդ գործընթացը շրջելու ուղղությամբ: 

Մի ոլորտ, որին, ինչպես նկատեցի, ձեռագրում բավարար ուշադրություն չի հատկացվել, տնտեսական ու քաղաքական տարաձայնությունների արդար, կանխատեսելի և արժանիքների վրա հիմնված լուծման համակարգ մշակելու անհրաժեշտությունն է` օրենքի գերակայության ստեղծումը: Իմ կարծիքով, խանդավառ անհատական առաջնորդությունն այնքան կարևոր չէ, որքան հուսալի հաստատությունների ստեղծումը: Անկախ նրանից, թե խոսում ենք հարկերի, բիզնեսների արտոնագրման, թե ընտրությունների մասին, չափազանց կարևոր է, որ քաղաքացիները վստահեն, որ դատարանների որոշումները հիմնված են լինելու արժանիքների, այլ ոչ թե ազդեցությունների վրա:  

Շնորհակալություն մտածելու տեղիք տվող այս աշխատությունը գրելու և այն ներկայացնելու համար: 

Արտահայտված մտքերը պրն. Կումջյանինն են և չեն արտացոլում Միավորված ազգերի կազմակերպության տեսակետները: 

letter

Երկխոսության հրավեր

ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։