Նախ, ես ծանոթ չեմ համանման որևէ այլ աշխատանքի, որը ոչ միայն համակարգված կվերլուծի Հայաստանի և Արցախի հիմնախնդիրների ներկա վիճակը, այլև կառաջարկի դրանց լուծման ուղիները։ Երկրորդ, ուզում եմ նշել Հայաստանի և Արցախի ապագայի՝ քննարկման համար բաց նախագիծը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված կոնկրետ քայլերը։
Հատկապես պետք է նշել, որ հեղինակն ինքն ապացուցել է, որ իր տեսականացումը (բառի լավ իմաստով) իր գործնական և հաջող գործողությունների հիմքն է, ուստի ես պատրաստ եմ մասնակցելու ինչպես հայեցակարգ-հոդվածում հայտարարված խնդիրների քննարկմանը, այնպես էլ դրա իրականացման գործնական քայլերին։
Այս հարցի շուրջ իմ մտքերը շարադրված են «Սփյուռքի ռազմավարությունը. գոյության իմաստը և զարգացման հեռանկարները» հոդվածում (հասանելի է ռուսերեն լեզվով)։ Դրանում ավելի շատ շոշափվում են Սփյուռքի խնդիրները, քանի որ հենց այդ ոլորտում ունեմ գործնական և հետազոտական աշխատանքի փորձ: Հուսով եմ, որ հոդվածում արտահայտված մտքերը օգտակար կլինեն մեր ընդհանուր աշխատանքի համար։ Ժամանակին՝ 44-օրյա պատերազմի դժվարին ու խռովահույզ օրերին, ես փորձում էի Ռուբեն Վարդանյանին փոխանցել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մեջ ավելի ակտիվ ներգրավվելու անհրաժեշտության գաղափարը։ Ուրախ եմ, որ ներկայումս նա, մնալով հասարակական գործիչ, այնուամենայնիվ գիտակցում է Հայաստանի քաղաքական կյանքին ավելի ակտիվ մասնակցելու անհրաժեշտությունը, ինչը չափազանց կարևոր է, քանի որ կա համահայկական ուժերի համախմբման կետ, և Ռուբենը դրա արժանի առաջնորդն է