«Ճամփաբաժանին» նախագիծը, նվիրված Հայաստանի և հայության ապագային, անկասկած առանձնահատուկ տեղ կգրավի անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ:
Այն սկիզբ է առնում «Հայաստան-2020» նախագծից, որի շուրջ քննարկումները տեղի են ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:
Կարծում եմ՝ այդ ձեռնարկումը, որ հիանալի գաղափարական հիմք ունի և հայեցակարգային դրույթներ, որոշ լրացումների կարիք ունի, որպեսզի այն հնարավոր լինի կենսագործել: Մասնավորապես անհրաժեշտ է առաջադրվող նպատակաների մեջ ավելացնել տնտեսա-իրավական տարրը: Մենք պատրաստակամություն ենք հայտնում աջակցելու այդ գործընթացին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի
Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի ներգրավմամբ: