«Ճամփաբաժանին» աշխատությունը, կողմնակի դիտորդի տեսանկյունից, հետաքրքիր ակնարկ է հայկական սփյուռքի և հայ ժողովրդի արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
Վարդանյանն ու Ալեքյանը գերազանց աշխատանք են կատարել՝ ցույց տալով, որ Հայաստանի և գլոբալ հայության առաջնահերթությունները փոխբացառող չեն: Նախանշված ծրագրերը և հիմնական մտահոգությունները կարևորագույն մեկնարկային կետեր են մեր հայրենիքի ապագայի վերաբերյալ լայն քննարկումներ ծավալելու համար:
Հույս ունեմ, որ «Ճամփաբաժանին» աշխատությունը ոչ միայն կօգնի հայերին ավելի լավ ճանաչելու այն ներուժը, որն ունենք իբրև գլոբալ ազգ, այլև կմղի Հայաստանի առաջընթացի համար ձեռնարկելիք քայլերի և անհատական ներդրումների: