Ահռելի աշխատանք և հիանալի սկիզբ: Թվում է՝ արդեն ելակետ ունենք:
Հետագայում կատարելիք կարևոր հավելում կլինի Ցանցային մանիֆեստի ավելի հանգամանալի հետազոտությունը (ցանցի ընդհանուր ու արտահայտված տեսլական, արժեքներ, ռազմավարություն և այլն): Հետագա հրատարակություններում հեղինակները թերևս կարող են վերլուծել և ներկայացնել, թե ցանցային ազգի համար որն է «հաջող մանիֆեստը», որոնք են եղել հայ ժողովրդի համար հաջող մանիֆեստներն անցյալում (նաև՝ ոչ ցանցայինի դեպքում), և որը կարող է լինել հայկական հաջող մանիֆեստի շրջանակը 21-րդ և 22-րդ դարերում: