Քննարկում Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։ Փորձագետի հետ հանդիպումը վարեց «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանը։
Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում դարձել է փորձություն պետությունների համար՝ ստուգելու, թե որքանով են դրանք պատրաստ արձագանքելու արտաքին մարտահրավերներին: Վեբինարի ընթացքում բանախոսները քննարկեցին, թե ինչպես և ինչու են Հարավային Կովկասի երկրներում` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, կիրառվում համավարակի դեմ պայքարի հատուկ միջոցներ, ինչ նշանակություն ունի իշխանության լեգիտիմությունը, էլիտաների կառուցվածքը և պետական կառավարման որակը, ինչպես նաև փորձեցին համեմատել միջանկյալ արդյունքները: