Տեղի կունենա տնտեսագիտական գիտությունների դոկտոր, Լոմոնոսովի անվան ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգոր Ախինովի երրորդ վեբինարը:
Հանրային կյանքի ժամանակակից կառուցվածքի հիմքում ընկած է հանրային դաշինքի տեսությունը, որի համաձայն՝ քաղաքացին իր լիազորությունները պատվիրակում է իշխանության և կառավարման մարմինների՝ իր կողմից վստահություն վայելող անձանց՝ փոխարենն ակնկալելով ծառայությունների որոշակի ծավալ և կառուցվածք, ինչպես նաև հանրային և սոցիալական նշանակության բարիքների ֆինանսավորում: