Սեպտեմբերի 4-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտ Վիտիլիոն, բժիշկ, «Մաե Տաո» կլինիկայի հիմնադիր Սինտիա Մունգը և «Սուրբ խաչ» ՁԻԱՀ-ի հոսպիսի հիմնադիր Փրիսիլյա Դլամինին։ Հանդիպումը կվարի Ջորջթաունի համալսարանի առաջնորդության պրոֆեսոր Սեմ Պոտոլիքիոն։
Aurora Dialogues առցանց քննարկումը նվիրված կլինի Բարեգործության միջազգային օրվան եւ կանդրադառնա շահույթ չհետապնդող կազմակերպությունում աշխատելու առավելություններին եւ մարտահրավերներին: Քննարկումը կօգնի նաեւ երիտասարդներին ավելի լավ պատկերացում կազմելու ապագայում կարիերայի ընտրության հարցում, հատկապես՝ թե ինչպես ծառայել ավելի մեծ նպատակների եւ շոշափելի փոփոխություն բերել ուրիշների կյանքում, նպաստել անձնական եւ մասնագիտական զարգացմանը:
Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ:
Քննարկման օր եւ ժամ՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։