Հունիսի 25-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) տեղի կունենա քննարկում PhD, վիրուսաբան, FAST-ի հետազոտությունների ավագ վերլուծաբան Հովակիմ Զաքարյանի և PhD MBA MD, FAST-ի ավագ գիտաշխատող Անդրե Սերոբյանի մասնակցությամբ։ Փորձագետների հետ հանդիպումը կվարի Արմեն Մինասյանը։
Վեբինարի ընթացքում բանախոսները կպատմեն COVID-19 համավարակին վերաբերող վիրուսային կենսաբանության ոլորտի նորոթյունների մասին, ինչպես նաև կքննարկեն.
- հիվանդության ընթացիկ տվյալները;
- վիրուսի դեմ հնարավոր պատվաստանյութերը;
- հրարավոր իմունային հակազդեցությունները;
- վիրուսի ակնկալվող հետևանքները;
- ինչպե՞ս կավարտվի COVID-19-ը, կարող ենք արդյոք մենք ապրել դրա հետ, թե պետք է ձերբազատվել դրանից:
Վեբինարի լեզուն՝ հայերենն է: Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկսվելը discussion@futures-studio.org հասցեով։