Այս անգամ չենք կարողանա քեզ շրջայցի տանել մեր գեղատեսիլ դիլիջանյան կամպուսում: Փոխարենը կազմակերպել ենք հետաքրքիր առցանց ծրագիր, որի ընթացքում կծանոթանաս աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մեր ուսուցիչների, ուսանողների և շրջանավարտների հետ: Օգտագործիր այս հնարավորությունը, ուղղիր հարցերդ և իմացիր ավելին 80 երկրից եկած ուսանողների դպրոցական կյանքի մասին: Առաջին երկու վիրտուալ բաց դռները տեղի կունենան մայիսի 13-ին:
11:00 Մոսկվա, 12:00 Հայաստան, 13:00 Ղազախստան
UWC Դիլիջանի փորձառությունը
Լեզուն՝ ռուսերեն
Իմացիր, թե ինչպիսի յուրահատուկ փորձառություն է UWC Դիլիջանի բազմազգ դպրոցական համայնքում ապրելն ու սովորելը և ինչպես դիմել ընդունելության համար՝ անմիջապես մեր ռուսալեզու ուսուցիչներից և ուսանողներից
- Ծանոթություն տնօրենի հետ
- Ընդունելությունը UWC Դիլիջանում. ինչ է պետք իմանալ
- Դասավանդումը և ուսումնառությունը UWC Դիլիջանում. ի՞նչ հատուկ մոտեցումներ են կիրառվում
- Արտադասարանային կրթությունը և փորձի վրա հիմնված ուսումնառությունը ուսանողի տեսանկյունից
- Հանրակացարանային կյանքը UWC Դիլիջանում
- Հարց ու պատասխան
Տեղեկատվական գործընկերներ՝
Մասնակցությունն անվճար է: Կարող ես միանալ Zoom-ի հղումով (գրանցվիր ստորև) կամ դիտել ուղիղ հեռարձակումը Ֆեյսբուքում: