ԽՈՍՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ

ԽՈՍՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ

Մենք անհանգստությամբ և հույսով ենք հետևում Արցախում տեղի ունեցող զարգացումներին և բացառիկ հնարավորություն ունենք ստանալու ամենավերջին տեղեկատվությունը պատերազմի մասին` հանրապետության ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետից, որն այժմ Ստեփանակերտում է: Միացեք մեզ հոկտեմբերի 10-ին Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4)՝  լսելու քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը։ Հանդիպումը կվարի «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանը։ Բաց մի թողե՛ք։

Քննարկման լեզուն. ռուսերեն՝ հայերեն, անգլերեն և ֆրանսերեն համաժամանակյա թարգմանությամբ:

Քննարկման օրն ու ժամը. 2020 թ. հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT): 

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ հետևել Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին: 

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով կամ առցանց՝ վեբինարի ընթացքում: 
 

Այլ միջոցառումներ

Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան
Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան

Դեկտեմբերի 5-ին մեր նոր հարթակը՝ Futures Studio-ն, հյուրընկալեց ևս մի քննարկում՝ «Հայոց լեզվի անցյալն ու ապագան» խորագրով՝ աշխարհում Գրաբարի (դասական հայոց լեզու) առաջատար մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Քանանյանի հետ:


5 Դեկտեմբեր, 2019
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում

2019 թվականի հոկտեմբերի 21-ին «Ավրորա» ֆորումի փակումից հետո «Ճամփաբաժանին» նախագծի թիմը ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանի հետ միասին անցկացրեցին առաջին  քննարկումը Futures Studio-ում երիտասարդ հայերի խմբի նախաձեռնությամբ` Տիգրան Մամիկոնյանի, Հովհաննես Իսպիրյանի և Քոլ Թաշջյանի:


21 Հոկտեմբեր, 2019
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո

Փետրվարի 24-ին, Երևանի Բաղրամյան 6 հասցեում գտնվող Futures Studio քննարկումների  հարթակում մենք հավաքել էինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները:


24 Փետրվար, 2020
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։