Նոր իրականություն. համալսարանական ընդունելություններն անորոշության պայմաններում

Նոր իրականություն. համալսարանական ընդունելություններն անորոշության պայմաններում

Հարց ու պատասխան UWC Դիլիջանի դպրոցի կարիերայի և համալսարանական խորհրդատու Հարվի Միլլերի հետ:

Ինչպե՞ս է COVID-19 համավարակը անդրադարձել համալսարաններում ընդունելության ընթացքի վրա: Ի՞նչ է տեղի ունենում համալսարանական առաջարկների և կրթաթոշակների հետ: UWC Դիլիջանի դպրոցի կարիերայի և համալսարանական խորհրդատու Հարվի Միլլերը կպատասխանի համալսարանական ընդունելությունների վերաբերյալ հարցերի:

Վեբինարին նաև կմասնակցեն ներկայացուցիչներ հետևյալ համալսարաններից՝

  • Բրաունի համալսարան
  • Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարան
  • Միդըլբերի քոլեջ
  • Յեյլ - Սինգապուրի ազգային համալսարան քոլեջ

Ծրագիր

  • Համալսարանների արձագանքը COVID-19-ին
  • Ինչ պետք է իմանալ 2020-ին համալսարան ընդունված դիմորդներին 
  • COVID-19-ի ազդեցությունը համալսարանների հետագա ընդունելության և կրթաթոշակների հնարավորությունների վրա
  • Համալսարանական խորհրդատվությունը UWC Դիլիջանում

Վարող՝ Պրիյանկա Մահաթ, UWC Դիլիջանի երկրորդ կուրսի ուսանող, ԱՄՆ Բրաունի համալսարանի ապագա ուսանող:

Բանախոսների մասին

Հարվի Միլլեր, կարիերայի և համալսարանական խորհրդատու

Հարվի Միլլերը Յեյլի համալսարանի շրջանավարտ է: Ավարտելուց հետո Բոստոնում գտնվող ավագ դպրոցներից մեկում զբաղվել է հետազոտական աշխատանքով: Հայրենի Ճամայկա վերադառնալուց հետո օգնում էր մի կազմակերպության, որը նրան տարիներ առաջ աջակցել էր ԱՄՆ-ում համալսարան դիմելու և ընդունվելու հարցում: Ավելի քան 10 տարի անց նա սկսեց աշխատել համալսարանական և մասնագիտական կողմնորոշման ոլորտում և մեկնեց Ճամայկայից: Նախքան Հայաստան տեղափոխվելը Հարվի Միլլերը աշխատել է Չինաստանում և Կոստա Ռիկայի UWC դպրոցում: 

Պրիյանկա Մահաթ, Նեպալ, UWC Դիլիջանի 2020-ի շրջանավարտ

Պրիյանկա Մահաթը  շուտով կավարտի ուսումը UWC Դիլիջանում: Վերջին տարիներին նա ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ակտիվ անդամ է, ինչպես նաև աշխատել է հասարակական կազմակերպություններում՝  նպաստելով Նեպալում գյուղական համայնքների կենսակերպի բարելավմանը: UWC Դիլիջանում ուսանողական խորհրդի անդամ է եղել և առաջնորդել է այնպիսի միջոցառումներ, ինչպիսին են Կանանց միջազգային օրը Հայաստանում և ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը: Պրիյանկան ընդունվել է Բրաունի համալսարան, ուսումնասիրելու է միջազգային հարաբերություններ՝ մարդու իրավունքներ և զարգացում մասնագիտացմամբ:

2020թ. ապրիլ 29, 15:00 Երևան (GMT+4), 14:00 Մոսկվա, 12:00 Լոնդոն (GMT), 07:00 Նյու Յորք

Վեբինարի լեզուն անգլերենն է:

Տևողությունը մեկ ժամ է:

Կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել ստորև) կամ դիտել Facebook-ի ուղիղ հեռարձակումը:
 

Այլ միջոցառումներ

Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան
Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան

Դեկտեմբերի 5-ին մեր նոր հարթակը՝ Futures Studio-ն, հյուրընկալեց ևս մի քննարկում՝ «Հայոց լեզվի անցյալն ու ապագան» խորագրով՝ աշխարհում Գրաբարի (դասական հայոց լեզու) առաջատար մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Քանանյանի հետ:


5 Դեկտեմբեր, 2019
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում

2019 թվականի հոկտեմբերի 21-ին «Ավրորա» ֆորումի փակումից հետո «Ճամփաբաժանին» նախագծի թիմը ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանի հետ միասին անցկացրեցին առաջին  քննարկումը Futures Studio-ում երիտասարդ հայերի խմբի նախաձեռնությամբ` Տիգրան Մամիկոնյանի, Հովհաննես Իսպիրյանի և Քոլ Թաշջյանի:


21 Հոկտեմբեր, 2019
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո

Փետրվարի 24-ին, Երևանի Բաղրամյան 6 հասցեում գտնվող Futures Studio քննարկումների  հարթակում մենք հավաքել էինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները:


24 Փետրվար, 2020
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։