Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Նոր իրականություն. Փորձություն մեր արժեքների համար» թեմայով վեբինարին, որը կանդրադառնա COVID-19-ի համավարակի ազդեցությանը մեր դպրոցի վրա:
Ծրագիր
1. Փորձագիտական կարծիք համավարակի վերաբերյալ․ Բանախոս՝ դոկտոր Լյուսի Թելֆարդ Բարնարդ, Ուելինգթոն Օտագոի համալսարան, Նոր Զելանդիա, Հանրային առողջությապահության ֆակուլտետ, UWC Փիրսոն քոլեջի շրջանավարտ, UWC Դիլիջանի շրջանավարտի ծնող
2. COVID-19-ի համավարակը և UWC Դիլիջան․ Բանախոսներ
- Գաբրիել Աբադ, UWC Դիլիջանի տնօրեն
- Վերոնիկա Զոնաբենդ, UWC Դիլիջանի համահիմնադիր, կառավարման խորհրդի նախագահ
3. Հարց ու պատասխան
Վարող` Պիեռ Գյուրջյան, UWC Դիլիջանի կառավարման խորհրդի անդամ, Բրյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ
Բանախոսների մասին
Գաբրիել Աբադ, UWC Դիլիջանի տնօրեն
Գաբրիել Աբադը UWC Դիլիջանի տնօրեն է նշանակվել 2018-ին: Նախքան Հայաստան տեղափոխվելը շուրջ 16 տարի աշխատել է UWC Սինգապուրի դպրոցում, այդ թվում փոխտնօրենի պաշտոնում: Մալագայի համալսարանի շրջանավարտ է:
Դոկտոր Լյուսի Թելֆարդ Բարնարդ, Նոր Զելանդիայի Ուելինգթոն Օտագոի համալսարան, Հանրային առողջությապահության ֆակուլտետ, UWC Փիրսոն քոլեջի շրջանավարտ, UWC Դիլիջանի շրջանավարտի ծնող
Դոկտոր Բերնարդը զբաղվում է սեզոնային և ցածր ջերմաստիճանով պայմանավորված հիվանդացությունների ու մահացության, շնչառական հիվանդությունների հետազոտություններով:
Վերոնիկա Զոնաբենդ, UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր, կառավարման խորհրդի նախագահ
Վերոնիկա Զոնաբենդը բարերար և սոցիալական ձեռներեց է: Նա UWC միջազգային դպրոցների շարժման (Մեծ Բրիտանիա), Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Է։ Ակտիվորեն ներգրավված է բարեգործության ոլորտում, մասնավորապես միջազգային կրթական ծրագրերի խթանման գործում: Ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի հետ միասին, հանդիսանում է RVVZ Family և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամների հիմնադիրը:
Պիեռ Գյուրջյան, UWC Դիլիջանի կառավարման խորհրդի անդամ, Բրյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ
Պիեռ Գյուրջյանը առաջնորդության, կառավարման և հասարակագիտական հարցերի առաջատար մասնագետ է: Նա հանդիսանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի (IDeA) բարեգործության և ռազմավարական հարցերով գործընկեր: Պիեռ Գյուրջյանը 27 տարի աշխատել է ՄակՔինզի խորհրդատվական ընկերությունում` որպես ավագ գործընկեր:
Վեբինարի լեզուն անգլերենն է։
Միջոցառման օր և ժամ՝ 15 ապրիլի, 2020թ. 15:00 Երևանի ժամանակով (GMT+4); 14:00 Մոսկվայի ժամանակով (GMT+3); 12:00 Լոնդոնի ժամանակով (GMT); 07:00 Նյու Յորքի ժամանակով (GMT-4)։
Մասնակցությունն անվճար է: Կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել ստորև) կամ դիտել Facebook-ի ուղիղ հեռարձակումը։