Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Ճապոնացիները ձիթենի և Lexus ունեն, հայերը՝ ծիրանի ծառ և…» խորագրով վեբինարին, որը տեղի կունենա 2020 թ. հունիսի 17-ին:
Քննարկման մասնակիցներն են՝
- Հայկ Խանամիրյան, Consultancy.HK-ի կառավարիչ տնօրեն
- Թաթ Աջամյան, Wakie-ի հիմնադիր
Հայկի քննարկման նյութը Ճապոնիա կատարած ճամփորդությունից հետո սկիզբ առած այն մտորումներն են, թե ինչ դասեր կարող են քաղել հայերը՝ դիտարկելով Ճապոնիայի զարգացման մոդելը: Երկու ազգերն էլ ամուր են պահում իրենց ավանդույթներն ու արժեքները, որոնք հիմնված են իրենց մշակույթների վրա: Բայց իր տարբերություն Հայաստանի, Ճապոնիան կարողացել է զարգանալ որպես անկախ, ինքնիշխան ազգ, որն ինքն է որոշում իր ապագան: Ճապոնիայում միատարր հասարակություն է, որը կենտրոնացած է մարդկային կապիտալի զարգացման վրա և ունակ է ստեղծելու ներառական ինստիտուտներ, որոնք ղեկավարում են սեփական ազգի զարգացմամբ շահագրգիռ առաջնորդներ:
Քննարկման երկրորդ մասում մասնակիցները կփորձեն այդ դիտարկումները բերել հայկական համատեքստ և որոշել հիմնական բացերը: Այսպես, ճապոնացիները ձիթենի ունեն, իսկ հայերը՝ ծիրանի ծառ: Այսուհանդերձ մենք արդիական արտադրանք կամ զանգվածային արտադրության ծառայություններ չունենք, որոնք միջազգային պահանջարկ վայելեին, ինչպես օրինակ՝ ճապոնացիների հանրաճանաչ Lexus ավտոմեքենան: Հայկը և Թաթը բանավեճ կվարեն այն մասին, թե կարող է արդյոք երկրի զարգացման ռազմավարության պարկուճային մոդելը, որ արծարծված է «Ճամփաբաժանին» ձեռագրում, օգնել Հայաստանին վեր հանելու միասնական մտածողության տարրերը և բարձրացնելու ծաղկուն ապագայի հնարավորությունները:
Քննարկման լեզուն՝ հայերեն:
Վեբինարի օրը և ժամը՝ հունիսի 17-ին ժամը 20:00-ին Երևանի ժամանակով (GMT+4), 19:00-ին Մոսկվայի ժամանակով (GMT+3), 17:00-ին Լոնդոնի ժամանակով, (GMT), 12:00-ին Նյու Յորքի ժամանակով (EDT):
Մասնակցությունն անվճար է, նախնական գրանցմամբ: Դիտեք նաև հեռարձակումը Facebook-ի մեր էջում:
Կարող եք ձեր հարցերն ուղարկել բանախոսներին մինչև բանավեճն սկսվելը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով: