Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «COVID-19-ի հետևանքով արդյունաբերության ու նորարարության վերաիմաստավորումը» թեմայով առցանց վեբինարին, որը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 19:00-ին (GMT+4)։
Բանախոսներ՝
- Սանդիագա Սալահուդդին Ունո, բիզնեսմեն և քաղաքական գործիչ, Ինդոնեզիա
- Գաբրիել Գաուտի, Total ընկերության ածխածնի չեզոքացման բիզնեսի գծով ավագ փոխնախագահ, Ֆրանսիա
- Արմեն Օրուջյան, FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն, Հայաստան
Այս տագնապալի ժամանակներում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ, մեկնարկել է COVID-19 պանդեմիայի թեմայով տեղեկատվական վեբինարների շարք՝ աջակցելու միջազգային հանրությանը։ Այս վեբինարների նպատակն է քննարկել պանդեմիային առնչվող ամենահրատապ հարցերը և դրանց անդրադարձը հասարակության վրա։
Վեբինարները կամուրջ են տարբեր ոլորտների առաջատար մասնագետների և փորձագետների միջև։ Մենք համոզված ենք, որ բաց և անկեղծ երկխոսությունը կարող է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը, ձևավորել փոխվստահության միջավայր, որպեսզի համատեղ ուժերով հաղթահարենք համաշխարհային մարտահրավերները և արդյունավետ լուծումներ գտնենք առկա խոչընդոտնեի դեմ:
«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» խորագրով առաջին առցանց վեբինարը, որը կազմակերպել էր Futures Studio-ն FAST-ի հետ, տեղի է ունեցել մարտի 28-ին: Քննարկմանը մասնակցում էին աշխարահահռչակ մասնագետներ դոկտոր Դավիդ Նաբարոն (Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19 հարցերով հատուկ պատվիրակ), լորդ Արա Դարզին (Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի անդամ), Արսեն Թորոսյանը (ՀՀ առողջապահության նախարար), դոկտոր Նուբար Աֆեյանը (Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, FAST-ի համահիմնադիր), Անդրե Անդոնիանը (McKinsey and Company-ի կառավարիչ գործընկեր, Տոկիո) և Ռուբեն Վարդանյանը (FAST-ի համահիմնադիր, «Ճամփաբաժնին» ձեռագրի համահեղինակ, ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար): Քննարկումը, որը հասանելի է այստեղ, ավելի քան 200,000 դիտում է գրանցել։
Քննարկման լեզու՝ անգլերեն:
Քննարկման օր և ժամ՝ ապրիլի 29, 2020, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), 16:00 Լոնդոնի ժամանակով (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է։ Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։
Եթե ունեք հարցեր մեր բանախոսներին, կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը FuturesStudio@rvvzfoundation.org էլեկտրոնային հասցեին։