Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» թեմայով առցանց վեբինարին, որը տեղի կունենա հունիսի 18-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին (GMT+4)։
Բանախոսներ՝
- Զարեհ Սինանյան՝ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար;
- Նադյա Գործունյան՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ;
- Ռուբեն Վարդանյան՝ IDeA հիմնադրամի համահիմնադիր, FAST հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ;
- Վարուժան Ներսեյան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Մոդերատոր`
- Սառա Անջարգոլյան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։
Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ:
Քննարկման օր և ժամ՝ հունիսի 18-ին, 2020, Երևանի ժամանակով՝ 20:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 19:00 (GMT+3), Փարիզի ժամանակով՝ 18:00 (GMT+2), Նյու Յորքի ժամանակով՝ 12:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով։