Հուլիսի 17-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա քննարկում բ․գ․թ․, դոցենտ, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս Քրիստինա Վարդանյանի և բժիշկ Արմեն Մինասյանի մասնակցությամբ։
Վեբինարի ժամանակ կներկայացվեն հարցեր, որոնք վերաբերում են կանաչապատման խնդրի շուրջ գիտական գրականության ամփոփմանը առհասարակ և մասնավորապես Երևանի համար։ Կներկայացվի ուսումնասիրվող խնդրի ծայրահեղ կարևորությունը, հաշվի առնելով Երևանի շոգ կլիմայի պայմաններում կանաչապատման լուրջ սանիտարա- և հոգեհիգիենիկ նշանակությունը քաղաքային բնակչության առողջության պահպանման տեսանկյունից։
Քննարկման լեզուն՝ հայերենն է:
Քննարկման օր եւ ժամ՝ հուլիսի 17-ին, Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3), Նյու Յորքի ժամանակով՝ 09:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։