Ապրիլի 13-ին Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) տեղի կունենա վեբինար բժշկության պրոֆեսոր, Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի Փորձարարական բժշկության բաժնի ղեկավար դոկտոր Ջոել Էրնստի հետ։
Արողջապահության ոլորտի մասնագետների հետ կորոնավիրուսի թեմայով վեբինարների շարքը մենք սկսում ենք դոկտոր Էրնստի վեբինարով։ Futures Studio-ն FAST-ի հետ համատեղ կանցկացնեն առցանց քննարկումների շարք, որոնց մոդերատորը կլինի բժիշկ, Հանրային առողջապահության մագիստրոս, FAST-ի ավագ ինովացիոն վերլուծաբան Քրիստինա Հակոբյանը:
Դոկտոր Էրնստը մեծ փորձ ունի և աշխատել է փորձարարական բժշկության ոլորտի տարբեր հետազոտական նախագծերի վրա: Նա կնկարագրի հետևյալ թեմաները․
- ինչ գիտենք մենք վիրուսի ծագման մասին և ինչի հետ է այն կապված;
- ինչպես է վիրուսը փոխանցվում և ինչու է այն փոխանցվում այդքան արդյունավետ;
- ինչպես է վիրուսը ազդում մեր օրգանիզմների վրա ինչպես է մեր օրգանիզմը արձագանքում վիրուսին;
- դեղերի և պատվաստանյութի հետազոտությունների կարգավիճակը, որոնցով հնարավոր կլինի բուժել հիվանդներին և վերջ տալ համաճարակին։
Ինչպես նաև դոկտոր Էրնստը կփարատի հետևյալ տեսակետները․
- SARS-CoV-2 արհեստականորեն ստեղծվել է և դիտավորյալ տարածվել;
- մալարիայի դեմ դեղամիջոցը (Hydroxychloroquine) հաստատվել է որպես արդյունավետ բուժման համար և պետք է նշանակվի բոլոր հիվանդներին;
- եղանակի տաքացման հետևանքով համաճարակը կավարտվի։
Մենք կքննարկենք նաև այն, թե ինչու է ֆիզիկական հեռավորությունը արդյունավետ, շնչառական/դեմքի պաշտպանության և ձեռքերի լվանալու կարևորությունը, ինչպես նաև վիրուսի տեստավորման առկայության հավանական արժեքը:
Վեբինարի լեզուն՝ անգլերենն է: Մասնակցությունն՝ անվճար է։ Դուք կարող եք միանալ առցանց վեբինարին Zoom հղումով (գրանցումը՝ ստորև) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը crossroads@rvvzfoundation.org հասցեով։