Ապրիլի 15-ին Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա առցանց քննարկում Տ.գ.դ., Լոմոնոսովի անվան ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգոր Ախինովի հետ:
Գրիգորը «Հանրային ոլորտի տնտեսագիտություն» դասընթացի ռուսերեն տարբերակի հեղինակներից մեկն է: Համատեղ վեբինարների շարքը մենք որոշեցինք սկսել հանրային ֆինանսների քննարկումից:
Մենք ակնկալում ենք ձեր մասնակցությունը առցանց քննարկմանը, որի ժամանակ Գրիգորը կխոսի հետևյալ թեմաների շուրջ՝
- վիճակագրական ցուցանիշներ և ընթացիկ միտումներ;
- հանրային ֆինանսների հիմնական գործառույթները;
- Հանրային ընտրության տեսությունը և հանրային ֆինանսների արդյունավետությունը:
Ինչպես նաև կքննարկենք, թե ինչպես են այս ամենը ազդում հայկական աշխարհի վրա:
Վեբինարի լեզուն՝ ռուսերենն է: Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկսվելը crossroads@rvvzfoundation.org հասցեով։