Հայկական աշխարհի ապագան․ դեպի ցանցային ազգի ապագան

Հայկական աշխարհի ապագան․ դեպի ցանցային ազգի ապագան

Հուլիսի 28-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն գիտությունների թեկնածու, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը, տնտեսագետ Արմինե Խաչատրյանը և գիտությունների թեկնածու, «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։ 

Վեբինարի ընթացքում բանախոսները կքննարկեն, թե ինչպես Հայաստանը նախապատրաստել առաջիկա տասնամյակների մարտահրավերներին և հնարավորություններին՝ հաշվի առնելով մակրոտնտեսական, տարածաշրջանային, մշակութային և մի շարք այլ գործոններ, դրանք ընկալելու մեր ունակությունն ու հարմարվելու կարողությունը: Առաջարկվող տեսլականը գործնական և իրականանալի դարձնելու նպատակով նրանք այն կբաժանեն մի քանի հիմնական մասերի և ավելի մանրամասն կանդրադառնան դրանցից յուրաքանչյուրին:

Դրանք են՝ 

  • Այլոց փորձառության դասերը. Իսրայելը (որպես նորարար ազգ) և մյուս պետությունները:
  • Հայաստանն ու տարածաշրջանը, հետխորհրդային աշխարհակարգ, Մերձավոր Արևելք, Իրան, Եվրոպա:
  • Կրթություն, հետազոտություն և զարգացում:
  • Շրջադարձելով միգրացիան և մտավոր արտահոսքը. վերադարձ Հայաստան: 
  • Մակրոտնտեսական հայացք. բիզնես ցանցեր, արտաքին ներդրումներ Հայաստանում և նոր շուկաների բացահայտում Հայաստանի համար:
  • Մասնագետների համաշխարհային ցանցը՝ ի սպաս ժողովրդի:

Քննարկման լեզուն՝ անգլերեն:  

Քննարկման օր եւ ժամ՝ հուլիսի 28-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):

Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։
 

Այլ միջոցառումներ

Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան
Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան

Դեկտեմբերի 5-ին մեր նոր հարթակը՝ Futures Studio-ն, հյուրընկալեց ևս մի քննարկում՝ «Հայոց լեզվի անցյալն ու ապագան» խորագրով՝ աշխարհում Գրաբարի (դասական հայոց լեզու) առաջատար մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Քանանյանի հետ:


5 Դեկտեմբեր, 2019
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում

2019 թվականի հոկտեմբերի 21-ին «Ավրորա» ֆորումի փակումից հետո «Ճամփաբաժանին» նախագծի թիմը ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանի հետ միասին անցկացրեցին առաջին  քննարկումը Futures Studio-ում երիտասարդ հայերի խմբի նախաձեռնությամբ` Տիգրան Մամիկոնյանի, Հովհաննես Իսպիրյանի և Քոլ Թաշջյանի:


21 Հոկտեմբեր, 2019
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո

Փետրվարի 24-ին, Երևանի Բաղրամյան 6 հասցեում գտնվող Futures Studio քննարկումների  հարթակում մենք հավաքել էինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները:


24 Փետրվար, 2020
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։