Հուլիսի 15-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա Գյումրիում իրականացված ուսումնասիրության թեմայով վեբինար, որի ընթացքում մենք բանախսները կքննարկեն․
- Գյումրիի պատմական, մշակութային և սոցիալական առանձնահատկությունները,
- քաղաքացիների բնութագիրն ու լոկալ սովորույթները։
Նախագծի թիմը կպատմի այգու գաղափարի և ուղղվածության մասին սոցիալ-մշակութային ծրագրում և տիրույթում: Ինչպես նաև կհայտարարվեն Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթի անվանակարգերը:
Վեբինարի բանախոսներն են՝
- Մարինա Բայդուժը՝ մարդաբան, բանահյուս, «Artel» կիրառական մարդաբանների խմբի գործընկեր;
- Հասմիկ Կնյազյանը՝ մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտող;
- Քսենյա Տրոֆիմովան՝ քաղաքաշինության մասնագետ;
- Ելենա Մելկումովան՝ հանրային տարածքների նախագծման մասնագետ։
Քննարկման լեզուն՝ անգլերենն է, համաժամանակյա հայերեն և ռուսերեն թարգմանության հնարավորությամբ:
Քննարկման օր եւ ժամ՝ հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3), Նյու Յորքի ժամանակով՝ 09:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։