Միջոցառումներ

Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:

Հանրային ֆինանսներ. թվային հասարակությունը՝ ապագայի տեսլական
Հանրային ֆինանսներ. թվային հասարակությունը՝ ապագայի տեսլական

Օգոստոսի 5-ին Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա առցանց քննարկում Տ.գ.դ., Լոմոնոսովի անվան ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգոր Ախինովի հետ:


5 Օգոստոս, 2020
Երբ առաջնորդում են երիտասարդները
Երբ առաջնորդում են երիտասարդները

Հուլիսի 30-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան Լեյմա Գբովեն։ Հանդիպումը կվարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը։


30 Հուլիս, 2020
Հայկական աշխարհի ապագան․ դեպի ցանցային ազգի ապագան
Հայկական աշխարհի ապագան․ դեպի ցանցային ազգի ապագան

Հուլիսի 28-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն գիտությունների թեկնածու, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը, տնտեսագետ Արմինե Խաչատրյանը և գիտությունների թեկնածու, «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։


28 Հուլիս, 2020
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։