Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:
Մայիսի 12-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4), կանցկացվի վեբինար, որին կմասնակցեն արձակագիր, ով հրապարակվում է 1980 թ.-ից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և արձակագիր, ակնարկագիր, 2017 թ.-ից Հայաստանի ՊԵՆ-կենտրոնի նախագահ Արմեն Հայաստանցին (Արմեն Օհանյան)։
Մայիսի 7-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա երկրորդ առցանց քննարկումը տ.գ.դ., Լոմոնոսովի անվան ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգոր Ախինովի հետ:
Հրավիրում ենք մասնակցելու «Նոր իրականություն. արժեքների փորձություն և UWC Դիլիջանի ապագան» թեմայով վեբինարին, որը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը 15:00-ին: