Հրավիրում ենք ձեզ դառնալու մեր միջոցառումների հյուրն ու մասնակիցը Futures Studio քննարկումների հարթակում (Երևան, Բաղրամյան 6): Հայաստանի և հայության ապագայի ծավալուն թեմային են նվիրված պանելային քննարկումները, կլոր սեղանները, հրավիրված փորձագետների բանախոսությունները, գրքերի շնորհանդեսները, կինոցուցադրությունները և քննարկումները: Մասնակցությունը մեր միջոցառումներին անվճար է, և թեպետ տեղերի քանակը ստուդիայում սահմանափակ է, ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հարթակ վիտուալ մուտքի հնարավորություն են տալիս: Futures Studio-ն ունի իր կանոնակարգը, հարթակում վարվեցողության որոշակի կանոններ են գործում, և մենք խնդրում ենք մեր հյուրերին նախապես ծանոթանալ դրանց: Մեր ցանկությունն է, որ միջոցառումների մասնակիցները հետագայում ինքնակազմակերպվեն աշխատանքային խմբերով, որպեսզի շարունակեն մտքերի փոխանակությունը և հետագա գործողությունների որոշակի առաջարկություններ ու ծրագրեր ներկայացնեն:
Ինչո՞վ է տարբերվում արվեստի ուսուցումը UWC Դիլիջանում և Մոսկվայի Նովայա շկոլա դպրոցում: Կերպարվեստի, դիզայնի, ճարտարապետության ուսուցման ի՞նչ մոտեցումներ են կիրառվում Ռուսաստանում: «UWC Դիլիջան և Նովայա շկոլա դպրոց. արվեստի ուսուցման մոտեցումներ» վեբինարի ընթացքում երկու դպրոցների ներկայացուցիչները կպատմեն արվեստի դասընթացների հիմնական բաղադրիչների և կառուցվածքի, գնահատման չափանիշների, ռեսուրսների, ինչպես նաև արվեստի բնագավառի ԲՈՒՀ-եր ընդունվելու մասին: Վեբինարի մասնակիցները կխոսեն երկու մոտեցումների նմանությունների ու տարբերությունների և արվեստի ուսուցման մեջ երկխոսության կարևորության մասին
Այս անգամ չենք կարողանա քեզ շրջայցի տանել մեր գեղատեսիլ դիլիջանյան կամպուսում: Փոխարենը կազմակերպել ենք հետաքրքիր առցանց ծրագիր, որի ընթացքում կծանոթանաս աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մեր ուսուցիչների, ուսանողների և շրջանավարտների հետ: Օգտագործիր այս հնարավորությունը, ուղղիր հարցերդ և իմացիր ավելին 80 երկրից եկած ուսանողների դպրոցական կյանքի մասին: