Սիրով հրավիրում ենք մասնակցելու «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին, որը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 16:00-ին (GMT+4)։
COVID19 համաճարակն ընդգծել է մարդկանց խոցելիությունն ու տարբեր ազգերի միջև զգալիորեն ամուր կապը, ինչպես նաև առողջապահության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Այս վեբինարի ընթացքում ՀՀ նախագահը և աշխարհի տարբեր անկյուններից բժշկության և կենսատեխնոլոգիայի ոլորտի փորձագետները կքննարկեն համաճարակի դեմ պայքարի ընթացքում գրանցված հաջողությունները: Բանախոսները կքննարկեն նաև տարբեր ազգերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջև անհրաժեշտ համագործակցության ձևաչափերը աջակցելու հատկապես այն ազգերին, որոնք հայտնվել են մարտահրավերներով լի իրավիճակում։
Բանախոսներ՝
- Ն․Գ․ դոկտոր Արմեն Սարգսյան` Հայաստանի Հանրապետության նախագահ;
- դոկտոր Արմեն Օրուջյան` FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն;
- Անահիտ Ավանեսյան` ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ;
- լորդ Արա Դարզի` Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի անդամ, Միացյալ Թագավորություն;
- պրոֆեսոր Հիտոշի Օշիտանի` Տոհոկույի համալսարանի բժշկության դպրոցի վիրաբուժության ֆակուլտետ, COVID19-ի վերաբերյալ կառավարության խորհրդատվական հանձնաժողովի անդամ, դոկտոր, Ճապոնիա;
- պրոֆեսոր Կառլ Լաուտերբախ` Առողջապահության տնտեսագիտության և կլինիկական համաճարակաբանության պրոֆեսոր, Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առողջապահության փորձագետ, Գերմանիա;
- դոկտոր Նուբար Աֆեյան` Moderna ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, ԱՄՆ;
- Տոմոչիկա Ույամա` Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղարության Կորոնավիրուսային հիվանդության նախապատրաստման և հակազդման գրասենյակի գլխավոր տնօրեն, Ճապոնիա;
- պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյան` Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան։
Քննարկման լեզուն՝ անգլերեն, համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ:
Քննարկման օր և ժամ՝ հունիսի 24-ին, 2020, Երևանի ժամանակով՝ 16:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 15:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով` 13:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 08:00 (EDT), Տոկիոյի ժամանակով` 21:00 (GMT+9) և Բեռլինի ժամանակով՝ 14:00 (GMT+2):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։