Հունիսի 26-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա քննարկում բժիշկ, բժշկական գիտությունների թեքնածու, ինտերվենցիոն սրտաբան Նարեկ Կարապետյանի հետ։ Փորձագետի հետ հանդիպումը կվարի «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանը։
Բժիշկ Կարապետյանը կպատմի COVID-19 համավարակի ընթացքում «բժշկական ծառայության» իրական պատմություններ, որորց նա առերեսվել է որպես բժիշկ, և ոորոնք հետագայում նկարագրել է իր «Կարմիր գոտի» ձեռագրում:
Վեբինարի լեզուն՝ ռուսերենն է: Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:
Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկսվելը discussion@futures-studio.org հասցեով։