Թարմ օդի շունչ

Թարմ օդի շունչ

Սեպտեմբերի 24-ին` Երևանի ժամանակով 17:00-ին (GMT+4) տեղի կունենա քննարկում  Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ։ Հանդիպումը կվարի ԱյԴիԱ Բարեգործական Հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը։

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը և Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կարանտինի դժվարին օրերին` բառացիորեն և փոխաբերական իմաստով, մաքուր օդ շնչեցին: Թատրոնը կարոտած հանդիսատեսի համար ներկայացումներ բեմադրվեցին բաց տարածություններում, մաքուր օդին, թույլատրելի հեռավորության վրա: Իսկ թատրոնի խորհրդանիշ համարվող դիմակները այս անգամ հայտնվեցին հանդիսատեսի վրա:

Քննարկման լեզուն. ռուսերեն:

Քննարկման օրն ու ժամը. 2020 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանի ժամանակով՝ 17:00 (GMT+4) Մոսկվայի ժամանակով՝ 16:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 14:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 9:00 (EDT): 

Միջոցառումը բաց է բոլորի համար: Դուք կարող եք միանալ վեբինարին Zoom հղումով (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ հետևել Ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ: 

Խնդրում ենք ձեր հարցերն ուղարկել նախապես discussion@futures-studio.org էլ. հասցեով կամ առցանց՝ վեբինարի ընթացքում:
 

Այլ միջոցառումներ

Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան
Ալեքսանդր Քանանյան. Հայոց լեզվի անցյալն ու ապագան

Դեկտեմբերի 5-ին մեր նոր հարթակը՝ Futures Studio-ն, հյուրընկալեց ևս մի քննարկում՝ «Հայոց լեզվի անցյալն ու ապագան» խորագրով՝ աշխարհում Գրաբարի (դասական հայոց լեզու) առաջատար մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Քանանյանի հետ:


5 Դեկտեմբեր, 2019
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում
Նունե Ալեքյանի առաջին հանդիպումը երիտասարդ ձեռնարկատերերի հետ Futures Studio-ում

2019 թվականի հոկտեմբերի 21-ին «Ավրորա» ֆորումի փակումից հետո «Ճամփաբաժանին» նախագծի թիմը ձեռագրի համահեղինակ Նունե Ալեքյանի հետ միասին անցկացրեցին առաջին  քննարկումը Futures Studio-ում երիտասարդ հայերի խմբի նախաձեռնությամբ` Տիգրան Մամիկոնյանի, Հովհաննես Իսպիրյանի և Քոլ Թաշջյանի:


21 Հոկտեմբեր, 2019
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո
Ինչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո

Փետրվարի 24-ին, Երևանի Բաղրամյան 6 հասցեում գտնվող Futures Studio քննարկումների  հարթակում մենք հավաքել էինք տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները:


24 Փետրվար, 2020
Ընթերցել {bookname}
Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Ձեր էլ. հասցեն
Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
ՆԵՐԲԵՌՆԵՐ

Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։