Օգոտոսի 27-ին` Երևանի ժամանակով 19:00-ին (GMT+4) կանցկացվի քննարկում, որին կմասնակցեն մանկաբարձ-գինեկոլոգ, «Ճամփորդող բժիշկներ» կազմակերպության հիմնադիր Արմինե Բարխուդարյանը, «Ուիգմոր Քլինիք» ԲԿ մանկական օրթոպեդիայի ծառայության ղեկավար, «Երեխաների վերածնունդ» ՀԿ հիմնադիր Կարեն Քոլոյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը։ Հանդիպումը կվարի բժիշկ Արմեն Մինասյանը։
Aurora Dialogues առցանց քննարկմանը կխոսենք այն մասին, թե ինչն է ոգեշնչում հայ բժիշկներին՝ աշխատելու զարգացող երկրներում, ինչպես է դա ազդում նրանց անձի եւ մասնագիտական զարգացման վրա ու թե ինչպես սահմանափակ ռեսուրսներով աշխատել անսովոր պայմաններում:
Քննարկման լեզուն՝ հայերեն, համաժամանակյա անգլերեն թարգմանության հնարավորությամբ:
Քննարկման օր եւ ժամ՝ օգոստոսի 27-ին, Երևանի ժամանակով՝ 19:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 18:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 16:00 (GMT+1), Նյու Յորքի ժամանակով՝ 11:00 (EDT):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման (խնդրում ենք գրանցվել այստեղ) կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։