Aurora Dialogues առցանց քննարկմանն անդրադարձ կլինի այն հարցին, թե որքան կարեւոր է երիտասարդ սերնդի համար զարգացնել իրենց ուժեղ եւ թույլ կողմերը վերլուծելու կարողությունը, սահմանել անձնական եւ մասնագիտական նպատակներ, ունենալ հարգանք եւ վստահություն սեփական անձի հանդեպ, մոտիվացիա եւ այս ամենն իրագործելու կարողություններ:
Բանախոսներ
- Մերի Ռոբինսոն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ
- Էռնեստո Սեդիլյո, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ
- Լեյմա Գբովե, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան
Մոդերատոր
- Նիկոլա Ստանիշ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն