Բաց և անկեղծ երկխոսություն, որի նպատակն է գլոբալ մարտահրավերին օպտիմալ լուծումներ գտնելու համար հասարակության իրազեկումը և վստահության ստեղծումը։
Բանախոսներ են՝
- Դոկտոր Նուբար Աֆեյանը՝ Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ճամպաբաժանին» հայեցակարգի համահեղինակ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր; «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, UWC Դիլիջան միջազգային դպրոցի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհուրդների անդամ, գյուտարար, ձեռներեց և բարերար,
- Լորդ Արա Դարզին՝ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ,
- Արսեն Թորոսյանը՝ ՀՀ առողջապահության նախարար,
- Անդրե Անդոնիանը՝ կառավարող գործընկեր՝ Մկքինզի ընդ Քոմփանի, ինք. Ճապոնիա, խորհրդի անդամ՝ Մկքինզի ընդ Քոմփանի ինք. Գլոբալ,
- Դոկտոր Դեյվիդ Նաբարո՝ COVID-19-ի գծով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ հանձնակատար,
- Ռուբեն Վարդանյանը՝ «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ, IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ, ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար: