Բանախոսներ
- Քրիստինա Վարդանյան — Բ․գ․թ․, դոցենտ, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս
- Բժիշկ Արմեն Մինասյան
Վեբինարի ժամանակ կներկայացվեն հարցեր, որոնք վերաբերում են կանաչապատման խնդրի շուրջ գիտական գրականության ամփոփմանը առհասարակ և մասնավորապես Երևանի համար։ Կներկայացվի ուսումնասիրվող խնդրի ծայրահեղ կարևորությունը, հաշվի առնելով Երևանի շոգ կլիմայի պայմաններում կանաչապատման լուրջ սանիտարա- և հոգեհիգիենիկ նշանակությունը քաղաքային բնակչության առողջության պահպանման տեսանկյունից։