Դոկտոր Քաֆթարյանը և տիկին Մաթոսյանը անցկացրեցին «Ընտանեկան բռնություն և մեկուսացում» վեբինարը, որն իրականացվում է «COVID-19․ Առերեսվերով համաշխարհային վախին» վեբինարների շարքի ներքո:
Դոկտոր Շաքե Քաֆթարյանը հոգեբան է, Հարավային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան հոգեբանական առողջության ասոցիացիայի համանախագահ, իսկ Մարո Մաթոսյանը՝ Երևանի «Կանանց աջակցման կենտրոն»-ի հիմնադիր, «Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիա»-ի հիմնադիր անդամ և Եվրոպայի Խորհրդի այդ ոլորտի փորձագետ։