Aurora Dialogues առցանց քննարկմանը կանդրադառնան հերոսների անցած ուղուն եւ ծրագրերին՝ ընդլայնելու միջազգային իրազեկությունը խնդիրների եւ դրանց պատճառների վերաբերյալ, որոնց նրանք առնչվում են աշխարհն ավելի լավը դարձնելու ճանապարհին:
Բանախոսներ.
- Անժելիկ Նամայկա, Վերաինտեգրման եւ զարգացման կենտրոնի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Սուրբ Դանիել Քոմբոնի» մանկաբուժական կլինիկայի համահիմնադիր
- Սաքինա Յակուբի, Աֆղանստանի կրթության ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն
- Սոֆի Բո, SOS Méditerranée (SOS Միջերկրարական) կազմակերպության համահիմնադիր
- Իլվադ Էլման, Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար
Հանդիպումը կվարի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը։