Անին միջնադարում մեծ քաղաք էր, մայրաքաղաք, որտեղ հատվում էին համաշխարհային առևտրային ուղիները՝ Արևմուտքը կապելով Արևելքի հետ, Հյուսիսը՝ Հարավի: Այս քաղաքը հայոց աշխարհի ձգողական կենտրոններից մեկն էր, և նրա անկումով 1045 թ. սկիզբ առավ հայության՝ սեփական պետությունը կորցնելու ընթացքը՝ ձգվելով երկար հարյուրամյակներ: Ժամանակակից դիտահարթակի ստեղծումը, որտեղից միջնադարյան Անի մայրաքաղաքի զմայլելի տեսարանն է բացվում՝ «քառասուն դարպասների և քառասուն եկեղեցիների» քաղաքի, որ ավերվել է երկրաշարժերից ու նվաճողների ավերներից, մի գաղափար է, որը շուտով մարմնավորում է ստանալու:
Ներկայիս Հայաստանի մայրաքաղաքից և մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Գյումրիից ոչ մեծ հեռավորությունը ապագա դիտահարթակը շահեկանորեն հասանելի է դարձնում: Հայկական եկեղեցիների՝ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցների եզակի պատկերը, որի համար 2016 թ. Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, մի նոր բացառիկ տեսարժան վայր կդառնա զբոսաշրջության քարտեզում և գրավիչ կլինի աշխարհի տարբեր ծայրերից ժամանող ճանապարհորդների համար:
Նախագծի առնչությամբ հետաքրքրություն են ցուցաբերել արդեն միջազգային կազմակերպությունները և Հայաստանի կառավարությունը, որոնց հետ համագործակցությամբ էլ ծրագրվում է իրականացումը: Նախատեսվում է կառուցել բուն դիտահարթակը և բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ մոտեցնող ճանապարհ, կայանատեղի, սրճարան, պուրակ և այլ հաստատություններ:
Նախագիծը հայեցակարգի մշակման և գործընկերների ներգրավման ամենավաղ փուլում է:
Ինչպե՞ս կարող եք աջակցել նախագծին.
- նախագծի հայեցակարգային և ճարտարապետական դիզայն,
- հետազոտություններ և տվյալների հավաքում,
- ֆոնդհայթայթման ռազմավարության մշակում՝ ներգրավելու մասնավոր դոնորներ, միջազգային և օտարերկրյա կազմակերպություններ ու գործընկերներ.
- թվային բովանդակության մշակում (օրինակ՝ դիտահարթակի համալիրի կայքը):
Կոնտակտային անձ՝
Ելենա Մուրադյան՝ Y.Muradyan@idea.am
Հեռախոս՝ +374 94 05 10