Մեր նախագծերը՝ զարգացման փուլում
«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԶԲՈՍԱՅԳԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
«Բարեկամություն» զբոսայգու վերականգնումը հնարավորություն կտա քաղաքի պատմական կենտրոնը (Կումայրի) կապելու մնացած արդյունաբերական և բնակելի շրջանների հետ, քանի որ երկրաշարժից հետո քաղաքը բաժանվել է մի քանի մեկուսի հատվածների:
«Հալիձորի դարպասներ»
«Հալիձորի դարպասներ» նախագիծը Տաթևի հարավային զբոսաշրջային հանգույց ծրագրի բաղադրիչներից է: Ռազմավարական այս ծրագիրը, որը նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, նպատակ ունի Տաթևը դարձնելու հարավային Հայաստանի զբոսաշրջային կենտրոն՝ խթանելով Սյունիքի մարզի տնտեսական ներուժի իրացումը:
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Միջնադարյան Հայաստանի կրոնական, մշակութային և լուսավորչական նշանավոր կենտրոններից մեկի՝ 9-րդ դարում կառուցված Տաթևի վանքի վերականգնումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի գլխավոր նպատակներից է: