Think to act!
Մեր առաջարկած մոտեցման իմաստը հստակ է. մարդկանց միավորելով՝ ստեղծարար և փոխշահավետ գործունեություն ի նպաստ աշխարհի, ազգի և մարդու: Մենք կոչ ենք անում ոչ անտարբեր մարդկանց միավորվել՝ ստեղծելու և կյանքի կոչելու խարսխային նախագծեր՝ փայլուն և համարձակ բազմանպատակ նախաձեռնություններ, որոնք օգտակար լինեն երկրին, ազգին ու աշխարհին և հանրագումարում բազմապատիկ սոցիալ-տնտեսական արդյունք տան:
Այստեղ կարող եք մանրամասն ծանոթանալ որոշ խարսխային նախագծերի, որոնք վերջին 18 տարիներին իրականացնում ենք մեր գործընկերների հետ Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Այն ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:

Այն բացվել է 2014 թ. հոկտեմբերի 11-ին առողջարանային Դիլիջան քաղաքում՝ դառնալով 14-րդն այդ համակարգի՝ ներկայումս ողջ աշխարհում գործող 17 ուսումնական հաստատությունների շարքում: Այժմ UWC Dilijan քոլեջում սովորում է 2018 ուսանող ավելի քան 75 երկրներից, ընդ որում՝ նրանց 96 տոկոսը լրիվ կամ մասնակի կրթական դրամաշնորհ է ստացել:

Նախնիների հիշատակը և ջերմեռանդ վերաբերմունքը սեփական հարուստ մշակութային ժառանգությանը միշտ էլ եղել են հայությանը բնորոշ արժեքներ: Այսօր Հայաստանին օդի պես անհրաժեշտ են տարածաշրջանային տնտեսության զարգացման խարսխային նախագծեր, որոնք իրականացվեն մասնավոր-պետություն գործընկերության և ցանցային փոխգործակցության սկզբունքով:

XVIII և XIX դարերի խաչմերուկում Ռուսական կայսրությանը Արևելյան Հայաստանի միացումից ի վեր Թբիլիսին (Թիֆլիս) դարձավ հայության հոգևոր և տնտեսական խոշոր կենտրոններից մեկը: Վրաստանի մայրաքաղաքի բուն կենտրոնում հայկական եկեղեցական համալիրի վերականգնումը կոչված է ամրապնդելու վիրահայության էթնոմշակութային ինքնագիտակցությունը և ոչ միայն թբիլիսցիների, այլև ուրիշ երկրներից ժամանող հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելու հայ ժողովրդի հնագույն պատմության և մշակութային ժառանգության վրա:

Մոսկվայում՝ Օլիմպիական պողոտայում գտնվող եկեղեցական համալիրը Հայաստանի սահմաններից դուրս Հայ Առաքելական եկեղեցու ամենամեծ հոգևոր-լուսավորական շինությունն է: Հայկական սփյուռքը Ռուսաստանում վիթխարի գիտական, տեխնիկական, մշակութային և ֆինանսական ներդրում է ունեցել և ունի մոսկովյան մեգապոլիսի ստեղծման, ինչպես նաև արդի Հայաստանի վերածնման գործում:

Արցախի Շուշի քաղաքը մի քանի դար, գտնվելով չորս քաղաքակրթությունների խաչմերուկում, հայության էկոհամակարգի մշակութային և տնտեսական կենտրոններից մեկն է եղել: Շուշիի Գոհար աղայի վերին մզկիթի՝ XVIII դարի պարսկական ճարտարապետության այդ հոյակապ հուշարձանի վերականգնումը «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի առանցքային նախագծերից է:
