Հեղինակներ

Մեզ միավորում է այն ըմբռնումը, որ հնարավոր չէ վերադառնալ անցյալ, նշանակում է հարկ է այսօր իսկ ձևավորել մեր ապագայի պատկերը: Մենք համարում ենք, որ այս փոթորկոտ աշխարհում կգոյատևեն նրանք, ովքեր կարողանում են կանխազգալ ապագան, իսկ ներկայում վճռական ու միասնական են գործում: Մենք համոզված ենք, որ զարգացումը պետք է տեղի ունենա ոչ թե հակամարտության և դիմակայության միջոցով, այլ բազմազանության համախմբմամբ և որոշումների որոնումով՝ «զրոյական գումարով խաղերից» դուրս, երբ մի խաղացողի հաղթանակը ենթադրում է մյուսի պարտությունը: Հարցերը, որոնք ծառացած են այսօր մեր առջև, այնքան բարդ են, որ պատասխանները կարելի է գտնել պատասխանատու բաց խոսակցության միջոցով միայն: Մենք մտորում ենք այն մասին, թե ինչն ենք համարում մեզ հարազատ ու մոտ, այն մասին, ինչը չի կարող մեզ անտարբեր թողնել, այսինքն՝ մտածում ենք Հայաստանի և հայ ժողովրդի մասին: XXI դարը կարող է մեր դարը լինել:

Մոտ երկու տարի առաջ ավարտելով «Ճամփաբաժանին» ձեռագրի խմբագրումը՝ չէինք կարող երևակայել, որ երկխոսությունն առաջին ընթերցողների հետ, որոնք ընդունեցին Հայաստանի և հայության ապագայի շուրջ խոսակցության մեր հրավերը, այդքան խորը և լուրջ կլինի: Կարծում ենք՝ գրավոր և բանավոր արձագանքները, որոնք շարունակում ենք ստանալ մինչև հիմա, արժանի են առանձին, ինքնուրույն հրապարակման, քանի որ դրանց հեղինակների գաղափարները չափազանց հետաքրքիր ու մասշտաբային են: Դրանք հրեցին մեզ նոր մտորումների կամ հնարավորություն տվեցին ճշտելու մեր տեսակետը, և դրա համար խորապես երախտապարտ ենք մեր ընթերցողներին: Մենք վերամշակում ենք ելակետային փաստաթուղթը՝ հաշվի առնելով ընթերցողների մեկնաբանությունները և վստահ ենք, որ այդպիսով մեր գիրքն ավելի խորը, բազմանիստ և սուր կլինի:

Ռուբեն Վարդանյան

Ես ունեմ ապագայի որոշակի տեսլական, և իմ այսօրվա գործողություններում ոգեշնչվում եմ հենց այդ տեսլականով:

Ռուբեն Վարդանյան
Նունե Ալեքյան

Այսօր, երբ ինձ հարցնում են «որտեղի՞ց եք», ես վստահ ասում եմ. «Ես հայ եմ»: Եվ դա իմ գիտակցված ընտրությունն է:

Նունե Ալեքյան
    letter

    Երկխոսության հրավեր

    ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
    ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
    Ձեր էլ. հասցեն
    Մենք ուրախ կլինենք ստանալ Ձեր կարծիքը և առաջարկությունները
    Շնորհակալություն, Ձեր հաղորդագրությունն ուղարկված է
    Ընթերցել {bookname}
    Խնդրում ենք լրացնել ներքևի դաշտը ընթերցելու համար
    ՁԵՐ ԱՆՈՒՆԸ
    ՁԵՐ ԱԶԳԱՆՈՒՆԸ
    Ձեր էլ. հասցեն
    Ձեր տվյալներն արդեն կան մեզ մոտ
    ՆԵՐԲԵՌՆԵՐ

    Շնորհակալությո՜ւն գրանցման ձևը լրացնելու համար

    Ձեզ ուղարկվել է հղում՝ Էլեկտրոնային հասցեի հաստատման համար։ Կայք մուտք գործելու և անհրաժեշտ փաստաթուղթը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել այդ հղումով։